Լոս Անջելեսի հայ համայնքը մարդասիրական օգնություն է ուղարկել Բեյրութ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
«Շնորհակալ ենք մեր գործընկեր ArmeniaFund-ին, որի աջակցությամբ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից հատուկ ավիափոխադրում է իրականացվել դեպի Բեյրութ՝ լիբանանահայ համայնքին աջակցելու նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի համաձայն՝ մոտ 2,5 տոննա բժշկական պարագաներ են փոխանցվել լիբանանյան տարբեր կազմակերպությունների։
ENG ⤵🇦🇲🇺🇸🇱🇧 Շնորհակալ ենք մեր գործընկեր ArmeniaFund-ին, ում աջակցությամբ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից հատուկ…
Опубликовано Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ Четверг, 20 августа 2020 г.