ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նոր չարտերային չվերթների մասին: Առաջիկայում նախատեսված են հետևյալ չարտերային չվերթները՝
Կալուգա-Երևան – 24.08․2020 թ․ / «Aircompany Armenia» ընկերություն (ժամը՝ 12:40-ին), NGT754
Տոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ www.armeniafly.com: Արժեքը՝ 10 հազ․ 800 ռ․։
Մոսկվա – Երևան – 25.08․2020 թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «S7» ընկերություն (ժամը՝ 12:40-ին)
Տոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ www.s7.ru, ինչպես նաև օդանավակայանում՝ ընկերության տոմսարկղում։
Նովոսիբիրսկ – Երևան – 26.08․2020 թ․ / «Aircompany Armenia» ընկերություն (ժամը՝ 04:00-ին)։ Տոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ www.armeniafly.com: Տոմսի արժեքը՝ 17 հազ․500 ռուբլի։
Դեսպանատունը հորդորում է քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։