Օգոստոսի 24-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպան լինել։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը կանխել է քաղաքացիների ինքնասպանության փորձը։