«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2020 թվականի օգոստոսի 18-ից մաքրման աշխատանքներ են կատարում Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում)։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքներից:
Հաղորդվում է, որ կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք՝ 4 հատ 122 մմ տրամագծով արկ, երկու 57 մմ տրամագծով և մեկ 100 մմ տրամագծով արկ:
«Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքները ոչնչացվել են:
Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին»,- ասվում է հրապարակման մեջ: