Oգոստոսի 25-ին ժամը 13:30–ին տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին հայտնում են Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից։
«Տեղեկացնում ենք, որ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Aircompany Armenia» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ս.թ օգոստոսի 25-ին ժամը 13:30–ին տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչք, որով Հայաստան վերադարձան Գլխավոր հյուպատոսությունում նախապես գրանցված ՀՀ 133 քաղաքացի»,- ասվում է հրապարակման մեջ։