Օգոստոսի 29-30-ին մշտադիտարկման արդյունքում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լատ.՝ Ovis orientalis gmelini): Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Նշվում է, որ մուֆլոնները գրանցված են նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում:
«Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»»,- ասվում է հրապարակման մեջ: