TikTok-ում ինքնասպանության իրական տեսանյութ է զանգվածային տարածվում, որը փորձում են արգելափակել, բայց օգուտ դեռ չկա. անընդհատ նորն են հրապարակում ու ակտիվ տարածում։ Այս մասին Facebook-յան իր էջում գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս մոտակա մի քանի օրը երեխաներին հեռու պահել այդ հարթակից, մինչև այդ տեսանյութը ամբողջությամբ ջնջվի։
«Տեսանյութի առաջին կադրերը ոչ մի վատ բան չեն հուշում, ինչը ավելի վտանգավոր է այն դարձնում նայողների համար։ Էսքանը»,- զգուշացնում է փորձագետը։