Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Սեպտեմբերի 16-17-ը Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: