ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սննդային թունավորման ենթադրյալ դեպքերի մասին:
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել էին սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Թունավորման ախտանշանները եղել են բժշկական կենտրոնի որոշ աշխատակիցների և մի քանի հիվանդների մոտ։ Ներկայումս նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Նշվում է, որ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և բժշկական կենտրոնի ղեկավարության հետ համատեղ պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: