Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 29-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող Doodle:
Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ Doodle-ներով: Արդեն առաջին տարին չէ, որ Հայաստանի անկախության օրը որոնողական հսկան շնորհավորում է նման պատկերանշանով։