Սեպտեմբերի 20-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության բաժնի, Գեղարքունիքի և Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելման նպատակով համատեղ հերթական խստացված ստուգայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի հարակից որսահանդակում արձանագրել են ապօրինի որսի դեպք։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
ՀՀ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչներ Հ.Ա-ն և Ս.Կ-ն որսացել են 48 հատ լոր տեսակի թռչուն, որը թույլատրված չափաքանակից ավել է։ Որսորդական զենքերը և իրեղեն ապացույցներն առգրավվել են։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնում հարուցվել է վարչական վարույթ, իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության։
Ստուգայցերը շարունակվում են։