Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԵՊՀ լրավության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը։
«Ըստ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիմել էր Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրերս ֆեյսբուքում գրել էր. «Իմ դիրքորոշումը բավականին պարզ է և հիմնված է պետության ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և դա ոչինչ չի կարող փոխել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։