ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական և նյութական աջակցության շտաբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։
Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները՝ զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծվում է սոցիալական և նյութական աջակցության շտաբ։
Այն ղեկավարելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Շտաբի ղեկավարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պետք է կազմակերպի շտաբի աշխատանքները և կատարած աշխատանքների մասին ամենօրյա պարբերականությամբ ներկայացնի վարչապետին։