Արցախցիներին աջակցելու համար կապվեք մարզպետարանների և համայնքների հետ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարը մեկ անգամ ևս հիշեցնում է կոնտակտային հեռախոսահամարները և խնդրում, որ նախապես կապ հաստատել, ճշտել կարիքները և դրանից հետո միայն գործել:
Զարուհի Բաթոյանի խոսքով՝ յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է: