Համահայկական շարժումը օրեցօր նոր թափ է ստանում: Վիվա-ՄՏՍ ընկերությունը, միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, 100 մլն ՀՀ դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի կայքից։
Բացի այդ՝ Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամ դուստր ընկերության աշխատակիցները ևս կազմակերպել են հանգանակություն և Հիմնադրամին փոխանցել հավաքագրված 31 միլիոն ՀՀ դրամը:
Ընդհանուր առմամբ, Հիմնադրամին է նվիրաբերվել 131 միլիոն դրամ, որն ուղղվելու է Հայրենիքի ամենահրատապ կարիքների լուծմանը: