Հայ գինեգործները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ՝ ի աջակցություն «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի:
«Armenian Wineries for Artsakh» նախաձեռնությունը նոյեմբերի 14- ին՝ ժամը 12:00-17:00-ը, «Վերև» ռեստորանում կանցկացնի գինու բարեգործական ցուցահանդես- վաճառք, որի ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Նախաձեռնությանն արդեն միացել է 22 մասնակից: Ցուցահանդես վաճառքին սիրված գինիները ներկայացվելու են շուկայականից ցածր գներով: Յուրաքանչյուր այցելու, գնելով գինի, կատարելու է իր ներդրումը հիմնադրամում:
Իսկ գինիների ցուցահանդես-վաճառքի ավարտից հետո՝ ժամը 18:30-ից սկսած, «Վերև» կատարած ցանկացած պատվերից ստացված գումարի 20% ևս ուղղվելու է հիմնադրամ: