«Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նանա Գնդոյանը նոյեմբերի10-ին դադարեցրել է իր գործունեությունը:
Ինչպես Facebook-ի էջում գրել է Նանա Գնդոյանը, իր մասնագիտական գործունեությունն այս պահին չի համատեղվում իր խղճի, մտքի, գաղափարական դավանանքի հետ:
«Ես չեմ կարող «հանգիստ նստել տեղս» ու նայել, թե ոնց են երկիրս հանձնում թուրքին, ես մնում եմ հավատարիմ Անդրանիկ Օզանյանի կողքին կռված իմ նախնու հայկական գենին ու արյանը: Ես ընտրում եմ հայրենիքը, իմ տղան, ում անունն Արամ Մանուկյանի պատվին է դրված, չի՛ ապրելու թուրքի տակ:
Հայփոստի թիմում աշխատում են հրաշալի մարդիկ, գործի նվիրյալներ, ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին հետաքրքիր, բեղմնավոր ու հիմնարկի ապագայի համար սրտացավ աշխատանքի համար»,- գրառման մեջ նշել է Նանա Գնդոյանը: