Ինչպես հայտնի դարձավ՝ երեկ Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել: Տեղեկությունը ճշտելու համար Armenia Today-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ: Վերջինս հաստատեց տեղեկությունն՝ ասելով. «Նոյեմբերի 13-ին` ժ. 22.25-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կիևյան» կամրջից մի երիտասարդ իրեն ցած է նետել»:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը` ժ.22.20-ին, 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել՝ «Կիևյան» կամրջից ցած նետվելու միջոցով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. կատարվում է նախաքննություն»:
Ավելի վաղ ԶԼՄ-ում լուրեր են շրջանառվել, որ Գառնիկ Պետրոսյանը նոյեմբերի 11-ի հայտնի ջարդարարական ակցիայի մասնակիցն էր: Նա տարածված լուսանկարների մեջ ԱԺ փոխխոսնակի աթոռին նստած դրոշով փաթաթված տղան է: