Երկու օր առաջ, երբ դավաճանական իշխանության դավաճան ղեկավարը բռնության ակնհայտ կոչեր արեց, ՀՀ ԱԱԾ-ին հորդորեցի անհապաղ զբաղվել խնդրով և կանխել հնարավոր բռնությունները: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության իրավաբան Արսեն Բաբայանը:
«Ցավոք, ԱԱԾ-ն և իրավապահ մյուս մարմինները ոչինչ չձեռնարկեցին, որի հետևանքը չուշացավ:
Դավաճան Նիկոլի կողմից ստեղծվող հրոսակախմբերի անդամներին տեղեկացնում եմ, որ բոլորիդ ինքնությունը պարզելը կարճ ժամանակի խնդիր է, իսկ խիստ պատասխանատվությունն անխուսափելի, որը վրա կհասնի իրական հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Այս րոպեից մտածեք ձեր ու պետության ապագայի մասին, դեռ կարող եք ճիշտ որոշում ընդունել:
Հ.Գ. Լուսանկարը սեփական է, աչքիս տեսածն եմ արձանագրել: Շատ ավելին կա արձանագրված…»,- գրել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ երեկ հարձակվել են «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստատին Տեր-Նակալյանի վրա ու դանակահարել: