Պարգև Սրբազանի մահվան վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
«Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- հայտնել են Մայր Աթոռից։
Ավելի ուշ Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց, որ արդեն կապ են հաստատել Պարգև Սրբազանի հետ։ Նա լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մահվան մասին լուրեր են տարածվում։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Սրբազանը սրտի միկրոկաթված էր ստացել։