Նոյեմբերի 22-ն Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրն է: Հայկական բոլոր եկեղեցիներում կկատարվի հիշատակի արարողություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ Սուրբ Տրդատի բաց խորանին: