Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։
Երեկոյան ուշ ժամի տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, կատարվել էր վիրահատական միջամտություն:
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանը:
«Բժիշկների հսկողության ներքո է գտնվում: Բուժման պրոցեսն ամբողջովին վերահսկվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից»,– ասաց նա՝ չներկայացնելով, թե գեներալն ինչ վիրահատական միջամտության է ենթարկվել:
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Սեյրան Սարոյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: