Այսօր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եկեղեցիներում կմատուցվի կիրակնօրյա սուրբ պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Այս մասին տեղեկացրեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում ու Արցախում հայտարարված է եռօրյա սուգ:
Հիշեցնենք նաև, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հիշատակի երթ է տեղի ունեցել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն: