Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հոգեւորական դասի հետ այցելել է «Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:
«Այսօր այցելեցինք Եռաբլուր զինվորական պանթեոն՝ մեր աղոթքը բարձրացնելու նահատակ քաջորդյաց հոգիների հանգստության համար։
Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին»,- գրված է կաթողիկոսի պաշտոնական Facebook-յան էջում։
Նշենք, որ Հայստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարվել: