Կառավարությունը որոշում կայացրեց սեղմ ժամկետում գանձվող վճարի դիմաց ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայություններից գոյացած գումարները մուտաքգրել ՀՀ ոստիկանության համար բացված բյուջետային տարանցիկ հաշվին, իսկ ծառայության մատուցման պայմանագրերի տեքստերը համապատսխանեցվում են նշված փոփոխություններին։
Նախագծով առաջարկվում է լրացում, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի կորած նույնականացման քարտի փոխարեն 5-րդ աշխատանքային օրը նոր նույնականացման քարտ տալու հնարավորություն՝ 10.000 դրամ գանձվող վճարի դիմաց:
Գործող կարգավորումներում առկա է միայն կորած նույնականացման քարտի տրամադրում մեկ աշխատանքային օրվա ընթացքում և երրորդ աշխատանքային օրը, որոնց համար սահմանված է համապատասխանաբար 40.000 և 20.000 դրամ գումարի վճարման պահանջ:
Նշված փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար, ինչպես նաև ապահովվում է կատարաված օրենսդրական փոփոխություններին դրանից բխող իրավական ակտերի համապատասխանությունը: