ՀՀ ոստիկանությունը կառավարության շենքի մոտ այսօր իրականացվող բողոքի ակցիայի 69 մասնակցի է բերման ենթարկել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից։
Ոստիկանությունից չհաստատեցին ակցիայի վայրից ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին և Շահեն Մեղրյանի որդուն՝ Զինավոր Մեղրյանին բերման ենթարկելու մասին լուրերը՝ պատճառաբանելով, որ անձնական տվյալներ չեն կարող հրապարակել։
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը ժամը 10-ից շրջափակել էր կառավարության շենքը՝ թույլ չտալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։
Սակայն, մինչև բողոքի ակցիայի մեկնարկը կառավարության անդամները ներս էին մտել և նախատեսված ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց կառավարության նիստը։