Լուսնի փուլերի փոփոխությունը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ մեր կյանքի իրադարձությունների, ինչպես նաև մեր տրամադրության վրա: Թեպետ, ի տարբերություն կանանց, լուսնային օրացույցը տղամարդկանց համար այդքան էլ կարևոր չէ, այնուամենայնիվ, Լուսնի փուլերի և խավարման փոփոխությունը կարող է լրջորեն ազդել նաև տղամարդկանց վրա: Նշենք, որ Լուսնի հետ շատ կապված են հատկապես ջրային նշանները (ձկներ, խեցգետիններ և կարիճներ):
Խավարումը, լիալուսինը և գերլուսինը՝ 2021 թվականին
2021-ի լուսնային օրացույցում երկու խավարում կա, որոնք սպասվում են մայիս և նոյեմբեր ամիսներին:
Թեպետ այն տեսնելը դժվար թե ստացվի, բայց այդ օրերին կարելի է լիարժեք զգալ Լուսնի ազդեցությունը։ Խավարման ազդեցությանն ամենաշատը ենթարկվում են երկվորյակները, կույսերը, աղեղնավորներն ու ձկները: Մայիսի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:18-ին, Աղեղնավորությունում Լուսնի ամբողջական խավարում տեղի կունենա: Քանի որ դա կենդանակերպի «արական» նշան է, այդ խավարումը կարող է ավելի ուժեղ ազդեցություն ունենալ, քան, օրինակ, եթե խավարումը գտնվում է Կույսի համաստեղությունում: Այս իրադարձությունը կարող է հատուկ նշանակություն ունենալ աղեղնավորների նշանով ծնված տղամարդկանց համար։ Աղեղնավորները պետք է հիշեն և վերլուծեն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի կունենան խավարման օրը, ինչպես նաև դրանից երկու օր առաջ և հետո: Չէ՞ որ դրանք կարող են առանցքային դառնալ ամբողջ 2021 թվականի ընթացքում կամ լրջորեն ազդել հետագայում տեղի ունեցողի վրա:
Այդ օրը կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները պետք է կենտրոնանան առօրյա խնդիրների վրա, և առավելագույն զգուշություն ցուցաբերեն։ Այդ օրը հնարավոր են վեճեր և տհաճ իրավիճակներ։ Այնպես որ, պետք է փորձել առավելագույնս խելամիտ գտնվել՝ խուսափելով հարաբերություններ պարզելուց: Չարժե չարաշահել ալկոհոլը: Երկրորդ խավարումը տեղի կունենա ցուլ համաստեղության մեջ՝ նոյեմբերի 19-ին, տեղական ժամանակով 13:02-ին:
Այս նշանը հայտնի է նյութական արժեքների նկատմամբ անտարբերությամբ, ագրեսիայով: Խավարման օրն այդ բնավորության գծերը կարող են անսպասելիորեն գլուխ բարձրացնել անգամ նրանց մոտ, որոնց այդ գծերն ամենևին բնորոշ չեն: Այնպես որ, պետք է փորձել խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից։ 2021թ.-ին կլինի 12 նորալուսին և 12 լիալուսին: Կենդանակերպի բոլոր նշանների համար սկզբունքները նույնն են: Նորալուսնին պետք է նախապատրաստվել դեռ 2-3 օր առաջ: Այս օրերի կարգախոսն է ազատվել այն ամենից, ինչն ավելորդ է ու խանգարում է ձեզ: Օրինակ են հին իրերը, ինչպես նաև չստացված հարաբերությունները: Անհրաժեշտ է վերադարձնել պարտքերը, կատարել խոստումները, որպեսզի նոր լուսնային ցիկլն իր հետ միայն լավն ու նորը բերի: Նորալուսնի փուլում կարելի է հանգստանալ, որևէ գործ չանել և պլաններ մշակել: Հարկավոր է գործել ոչ շուտ, քան հաջորդ օրը:
Մեծացող Լուսին. գործելու ժամանակն է
Սա կատարյալ ժամանակահատված է ցանկացած նախաձեռնության և նոր ծանոթությունների համար: Հատկապես առաջին և երկրորդ քառորդները նոր նախաձեռնություններ սկսելու իդեալական ժամանակ են: Եթե նպատակը բարդ է, ապա դրան հասնելու ճանապարհը կարելի է բաժանել մի քանի փուլերի: Պետք է ամեն ինչ այնպես պլանավորել, որ դրանցից յուրաքանչյուրի մեկնարկը տրվի նորալուսնից անմիջապես հետո:
Փոքրացող Լուսին. վտանգ՝ ջրային նշանների համար
Այս շրջանը լավ ժամանակահատված է ընթացիկ խնդիրներիը և հրատապ հարցերը լուծելու համար: Լիալուսնի շրջանում կարելի է զգալ էներգիայի պոռթկում, ինչպես նաև սարեր շուռ տալու ցանկություն։ Բայց դուք պետք է զգույշ լինեք: Զգացմունքներն այս փուլում անկայուն են, և դժվար է հաշվարկել ռիսկերը: Կարևոր որոշումներ կայացնելու և նոր գործ սկսելու համար բավական ռիսկային է. կա հավանականություն, որ ինչ-որ բան սխալ կլինի: Այլ քաղաք տեղափոխվելը, նոր աշխատանքի անցնելը, քննությունը վերահանձնելը, ինչպես նաև խոշոր գնումներն ավելի լավ է 2021թ. լուսնային օրացույցին համապատասխան պլանավորեք: Վերոնշյալ ժամանակահատվածում աճում է նաև վթարների վտանգը. պետք է զգույշ լինել:
Առաջին նորալուսնին պետք է սպասել Հին Նոր տարվա նախօրեին՝ հունվարի 13-ին։ Այն կարևոր է նրանով, որ այդ օրը սկսվում է լուսնային տարին: Եվ եթե չեք հասցրել ավարտել սկսած գործերը մինչև հունվարի 1-ը, ունեք պարտքեր, չկատարված խոստումներ, ապա մինչև նոր լուսնային տարվա սկիզբը հնարավորություն ունեք ուղղել բոլոր բացթողումները:
2021 թվականի լուսնային օրացույցում լիալուսնի ամենակարևոր շրջաները խավարման օրերն են՝ մայիսի 26-ը և նոյեմբերի 19-ը, ինչպես նաև օգոստոսի 22-ը: Այս օրը կհայտնվի, այսպես կոչված, Կապույտ Լուսինը: Սա բավականին հազվադեպ երևույթ է, որին հատուկ նշանակություն են տալիս։ Բացի այդ, 2021 թվականի լուսնային օրացույցում երեք գերլուսին կլինի: Դրանք այն օրերն են, երբ Լուսինը շատ մոտ է Երկրին: Դրանք տեղի կունենան ապրիլի 27-ին, մայիսի 26-ին և հունիսի 24-ին։ Լիալուսնի ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի մայիսի 26-ին՝ այդ օրը նաև խավարում տեղի կունենա: