Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից՝ ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:
ՊՆ-ից էլ հայտնել են, որ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում անխափան երթևեկությունն ապահովելու նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: