Վաղը թիրախավորելու են բոլորիս երեխաներին. STOP: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով նախօրեին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի հայտարարությունը, ով իր ֆեյսբուքյան էջի «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»:
Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է. «Երեկ, սիրո և հանդուրժողականության աննախադեպ այս մթնոլորտում, ոմն ավագանի, ում ձայնը, պարզվեց, մինչ այս որևէ մեկը չէր լսել, «ֆաս» հրահանգ տվեց Հրայրի երեխայի վրա։ Ու ինձ համար կարևոր չի թիրախ ում են դարձնում՝ Նիկոլի աղջկա՞ն, իմ աղջկա՞ն, թե Հրայրի կամ այլ մեկի երեխային։
Էդ «ֆաս» տվողը էնքան վստահ է եղել, որ ամեն օր պարարտորեն ջրվող էս ատելության գաղջում հաստատ լինելու են իր «ֆասից» ոգևորված նախակենդանիներ, որ անցնելու են գրոհի, էնքան վստահ է եղել, որ ատելության էս պարահանդեսում ինքը մենակ չի, որ հպարտ «քսի» է տվել։
Լավ է, որ այս անգամ թիմը ադեկվատ արձագանքեց ու սա երևի թե ոնց պատահական հայտնվել է, էդպես էլ կանէանա։
Բայց դրանից մենք էս խնդիրը չենք լուծելու, քանի դեռ կան գործիչներ, որոնք համառորեն «աչոկ» են հավաքում հանրության մի հատվածի ամենացածրակարգ բնազդների և իմպուլսների վրա։
Ջինը շշից այևս բաց է թողնված ու միայն ժողովուրդը, ով միշտ, ամենասահմանային պահերին կարողացել է սթափվել, էս ատելության գեներացիան կարող է կանգնեցնել»,-նշել է Զոհրաբյանը՝ կոչ անելով թույլ չտալ, որպեսզի քաղաքացիներին մանիպուլացնեն ու ուղղորդեն արդեն ընտանիքի ու երեխաների վրա։
«Վաղը այդ երեխայի տեղում կարող է լինել ձեր զավակը։ Մերժեք ատելությունը, նեգատիվն ու չարությունը։Ես հավատում եմ ձեր հավաքական իմաստնությանն ու բարությանը»,-եզրափակել է նա: