ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղեկալ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ընտանիքի անդամների հետ զարդարել է մայրաքաղաք Երևանի սրտում գտնվող եղևնիներից մեկը։ Այս մասին Ալեն Սիմոնյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ զարդարում են իրենց տնկած եղևնին։
Ալեն Սիմոնյանի և նրա ընտանիքի անդամների հետ եղևնին զարդարել են անցորդներ, որոնց մեջ եղել են նաև հայտնի մարդիկ։
«Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է ԱԺ փոխնախագահի Ֆեյսբուքյան գրառման մեջ։