Հունգարական Wizz Air ավիաընկերության մուտքը Հայաստան կարևոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, Wizz Air ավիաընկերության 2020 թվականի ապրիլից Վիեննա-Երևան և Վիլնյուս-Երևան ուղղություններով չվերթների իրականացմանը։
«Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երևան-Վիեննա-Երևան և Երևան-Վիլնյուս-Երևան ուղղություններով»,- ասված է Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցենք, հունգարական Wizz Air ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից չվերթների կիրականացնի Վիեննա-Երևան և Վիլնյուս-Երևան ուղղություններով։ Տոմսերը կարժենան 25 եվրո և վաճառվելու են միայն օնլայն: