Հանրապետության առանձին շրջաններում դեկտեմբերի 13-ի ցերեկն սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +5 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +5 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը 0 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +6 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +1-ից մինչև +12 աստիճան տաքություն, Տավուշում` -2 աստիճանից մինչև + 10 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության: