Հայաստանի քաղաքացիների համար Կատարի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել դեկտեմբերի 8-ից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
Որոշման համաձայն ՝ Հայաստանի քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել կատարի տարածք և այնտեղ գտնվել մինչև 90 օր ժամկետով՝ առաջին մուտքի օրվանից վեց ամսվա ընթացքում:
Կատարի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերին Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման ընթացքում:
Հայաստանը Կատարի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերը չեղարկել է դեռևս 2017 թվականին։