ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 10-ին, Գորիս կատարած այցի շրջանակներում ծանոթացել է Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի սբ Հռիփսիմե եկեղեցու բարեկարգման աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղիղ եթերից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետն այցելել է Գորիս՝ տեղում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով։