ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի նախագահի տեղակալ։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
2019թ․ նոյեմբերի 4-7-ը Ժնևում անց է կացվել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական անտառային հանձնաժողովի համատեղ նիստը, որի ընթացքում Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի նախագահի տեղակալ։