Վրաստանի Բաթում քաղաքից ոչ հեռու գտնվող Չաքվի բնակավայրի երկաթուղային կայարանում Բաթում-Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է տղամարդու. վերջինս մահացել է։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ դժբախտ պատահարի զոհ է դարձել 41-ամյա օտարերկրացի զբոսաշրջիկ է եղել:
Դեպքի առթիվ երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ անվտանգության կանոնները խախտելու արդյունքում մարդու մահ պատճառելու մասին հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Հոդվածով նախատեսվում է ազատազրկում ՝ հինգից յոթ տարի ժամկետով: