Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել:
Ճանապարհը փակողները պահանջում են հանդիպում այն անձի հետ, ով հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:
Ստեղծվավ իրավիճակը կարգավորելու և փակված ճանապարհը բացել նպատակով ոստիկանները փորձել են պատ կազմել, սակայն ցուցարարներն ընդդիմացել են, ինչի հետևանքով բախում է առաջացել։
Ցուցարարներն սկսել են ոստիանների ուղղությամբ քարեր նետել, ինչի հետևանքով մի քանի ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստավել։
Ճանապարհը դեռ փակ է մնում, իսկ վիրավոր ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ցուցարարներին հորդորել է բացել ճանապարհը, սակայն վերջիններս անդրդվելի են մնացել։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ։