Հնագետները հնագույն Պերգե քաղաքի (Թուրքիայի ներկայիս Անթալիայի նահանգ) տարածքում 1700 տարվա հելլենիստական ժամանակաշրջանի կնոջ արձան են հայտնաբերել, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Հրատարակության համաձայն՝ գտածոն, որը բաղկացած է երկու մասից՝ իրան և կոտրված գլուխ, դարձել է առաջին քանդակը, որը հայտնաբերվել է 2020 թվականին Պերգում:
Պեղումները գլխավորում է Ստամբուլի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Սեդեֆ Քոքայ Քեփչեն։
Նշվում է, որ վերականգնողական աշխատանքներն ավարտվելուց հետո մ.թ. 3-րդ դարի արձանը կտեղադրվի Անթալիայի հնագիտական թանգարանում։