Armenia Today-ն արվեստի սիրահարներին ներկայացնում է Ասիայի լավագույն վիրտուալ թանգարանների ցանկը, ինչպես նաև տեսարժան վայրերը, որոնք դուք կարող եք այցելել ամանորյա տոներին՝ առանց տնից դուրս գալու:
1. Prambanan եւ Borobudur-Ինդոնեզիա. Բուդդայական և հինդուիստական տաճարային համալիրները Prambanan և Borobudur-ը համաշխարհային մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնագիտական վայրերի, Ինդոնեզիայի մշակույթի հարստության և բազմազանության հիանալի օրինակներ են:
Google Arts and Cultures – ում առանձին էջ է ստեղծվել, որը նվիրված է այդ երկու տեսարժան վայրերին, կան առցանց ցուցահանդեսներ, որոնք պատմում են դրանց մասին եւ ցուցադրում են համալիրների ցուցանմուշները տեքստերում, լուսանկարներում և տեսանյութերում: Դուք կարող եք նաև վիրտուալ զբոսնել այդ վայրերում և դիտել Ինդոնեզիայի մշակույթի և ճարտարապետության բոլոր տպավորիչ հուշարձանները բոլոր կողմերից։
2. Թաջ Մահալ, Ակրա, Հնդկաստան. Թաջ Մահալը համարվում է մոհոլների ոճի ճարտարապետության լավագույն օրինակ, որը համատեղում է հնդկական, պարսկական և արաբական ճարտարապետական ոճերի տարրեր։ Այս դամբարանը մզկիթ է, որը կառուցվել է Շահ-Ջահանի հրամանով՝ ի հիշատակ իր կնոջ, որը մահացել էր տասնչորսերորդ երեխայի ծննդաբերության ժամանակ։ 1983 թվականից Թաջ Մահալը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Դուք կարող եք վիրտուալ տիրույթում տաճարի պանորամային պատկերներով հիանալ հեռվից, քանի որ, արգելվում է տաճարի ներսը մտնել։
3. Կորեայի ազգային թանգարան-Սեուլ, Կորեայի Հանրապետություն: Կորեայի ազգային թանգարանը Կորեայի Հանրապետության տարածքում խոշորագույն պատմական և գեղարվեստական թանգարանն է, ինչպես նաև մշակութային կենտրոնը: Թանգարանը աշխարհի առավել այցելություն ունեցող արվեստի թանգարանների առաջին տասնկայում է, և նրա հսկայական տարածքը նրան դարձնում է Ասիայում ամենամեծը։
Այստեղ են գտնվում պատմականորեն արժեքավոր և բարձր գեղագիտական մասունքների հսկայական հավաքածուներ՝ պալեոլիթի դարաշրջանից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Օգտագործելով Google Arts and Cultures-ի հնարավորությունները, մենք եզակի հնարավորություն ունենք ուսումնասիրել աշխարհի մյուս կողմում գտնվող այս թանգարանը: