Դեկտեմբերի 11-ին աճուրդի կհանվեն 20-րդ դարի մեծագույն կինոռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի նամակներից մի քանիսը:Այս մասին հայտնում է «12auction.ru» կայքը: Նշենք, որ նամակների մի ստվար զանգված անազատության տարիներին են գրվել:
Նամակներում բացահայտվում է Փարաջանովը՝ տարբեր կողմերից: Նրա նամակներն ուղղված են քրոջը, զարմիկին: Հարազատներին գրված նամակներում նա գրում է, որ եթե հանկարծ փորձի իր գաղափարներից որևէ մեկը գրի առնել, ազատազրկման ժամկետը կավելացնեն:
Դրանց մեջ են նաև ռեժիսորի արած նկարներն ու լուսանկարները:
Նամակներից մեկը բացիկ է՝ ինքնանկարով, կա նաև ինքնանկար՝ բանտային հագուստով:
Փարաջանովի նամակներում անդրադարձ կա նաև ռեժիսոր Անդրեյ Տարկովսկուն: Աճուրդի ժամանակ կվաճառվի նաև Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմի սցենարի օրինակներից մեկը՝ նրա ստորագրությամբ
Այս աճուրդին ներկայացված Փարաջանովի նամակներից յուրաքանչյուրի նախնական գինը 325 հազար ռուբլի է: