Այսօր Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանության մոտիվներով նկարահանված «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմն ամբողջությամբ չի պատմում Ավետիսյանների ընտանիքի մասին, այլ այդ ոճրագործության հետևանքով առաջացած արձագանքի մասին, ինչը տեղի ունեցավ հենց մեր կերպարների, հերոսների հետ։
Նկարահանումները սկսվել են 2016-2017 թվականներին, և հեղինակների խոսքով՝ դժվար պայմաններում են աշխատել։
Ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Ռոտերդամում, օրեր առաջ էլ այն ցուցադրվել է Ռուսաստանում: Գալիք տարվա փետրվարին այն կցուցադրվի նաև ԱՄՆ-ում։
Օրեր առաջ Երևանում տեղի է ունեցել ֆիլմի փակ դիտումը, այսօրվանից ֆիլմը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում: