«Եռանկյունի»
Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա է Երևանում։ Այն հիմնվել է 1923 թվականի ապրիլի 16-ին։
Այսօր Ձեզ ենք ներկայացնում «Հայֆիլմ»-ի արտադրության հայտնի «Եռանկյունի» ֆիլմը
Եռանկյունին նկարահանել է Հենրիկ Մալյանը 1967 թվականին:
Կինոնկարը պատերազմի ժամանակ 5 դարբինների ընկերության մասին է, որը պատմում է դարբիններից մեկի որդին:
Ֆիլմի գլխավոր դերերում են՝ Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը և այլոք։
Ֆիլմը համարվում է Հայ Կինոյի լավագույն արտադրանքներից մեկը, որը շատ սիրվեց հայ հանդիսատեսի կողմից, իսկ որոշ արտահայտություններ դարձան թևավոր խոսքեր: