Ձեզ ենք ներկայացնում Շոն Յանգի , Նաստասյա Կինսկիի ու Ուայնոնա Ռայդերի քաջ ու համարձակ հերոսուհիների կերպարները 1980- ականների 6 ամենանորաձև և գեղեցիկ ֆիլմերից
« Սայրի վրայով վազողը » 1982
Առաջին ֆիլմը 1982 թ ․ նկարահանված « Սայրի վրայով վազողը » ֆիլմն է : Ֆիլմի գլխավոր հերոսուհիները քաջ ու համարձակ աղջիկներ են , ովքեր փոխարինել են անցած դարաշարջանի կինոյի հմայիչ ու նրբանկատ կանանց : Տղամարդիկ խենթանում են նրանց համար , իսկ դեռահասների համար նրանք կուռք են ։
« Փարիզ , Տեխաս », 1984
Հաջորդ ֆիլմը կոչվումէ « Փարիզ , Տեխաս » և նկարահանվել է 1984 թ ․ : Ֆիմի սյուժեում Նաստասյա Կինսկիի հերոսուհին է , ում փնտրում են հայր ու որդի ամայի ու միայնակ Տեխասում : Շատ գեղեցիկ ու շատ տխուր ֆիլմ է ու արժանի Կաննի կինոձառատոնի մրցանակի :
« Սյուզենի հուսահատված փնտրտուքներում », 1985
Իր առաջին մեծ ու նշանակալի դերը Մադոննան ստացել է այս ֆիլմում ` խաղալով Սյուզեն Սեյդելմանի դերը : Նա , ի դեպ , նորաձևության իկոնա դարձավ հենց այս ֆիլմի նկարահանումների ժամանակ :
« Ակումբ « Նախաճաշ », 1985
Ֆիլմը պատմում է հինգ դպրոցականների մասին , ովքեր , որպես պատիժ ողջ շաբաթ օրը փակված պետք է անցկացնեն դպրոցի գրադարանում :
« Սիրունիկը վարդագույն հագուստով », 1986
Հիանալի մելոդրամա , որը պատմում է սիրո ու վարդագույն զգեստի մասին , որ կապում է երկու սիրող սրտերը , ովքեր համոզված են , որ չեն կարող միասին լինել :
« Մահացու տենչանք », 1988
1990- ական թվականների ապագա կուռքեր Ուայնոնա Ռայդերը , Շենոն Դոհերթին և Քրիստիան Սլեյթերը հայտնի դարձան այս ֆիլմի շնորհիվ , իսկ Մայքլ Լեմաննին դարձրեցին պահանջարկ վայելող ռեժիսյոր » :