Հունիսի 15-ին` ժամը 19:30–ին, ‘Ազնավուր’ կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը:
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա ‘ Մաեստրո Քոչարի ուղերձները’ տեսաֆիլմի շնորհանդեսը ։ Տ եսաֆիլմում Ե րվանդ Քոչարի ուղերձները ներկայացնում են Երևանի մշակութային և քաղաքական կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձինք, մեր երկրում հավատարմագրված դեսպաններ, Երվանդ Քոչարի արվեստի երկրպագուներ:
Միջոցառման ժամանակ կներկայացվի Երվանդ Քոչարի տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանի ն , որ ը վ արպետ Նիկոլ Փաշինյանն անվանել է ‘Փ շրանքներ…’:
Երվանդ Քոչարը Փարիզում ակտիվ մասնակցություն է ունեցել պատմական ավանգարդ արվեստի կերտման գործում և ‘Փարիզյան դպրոցի’ միակ ներկայացուցիչն է Հայաստանում: Նրա փարիզյան շրջանի ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական մշակույթին՝ այս տեսակետից կարևորագույն օղակ հանդիսանալով հայ-ֆրանսիական մշակութային փոխհարաբերություններում: