ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրավիրված «ծնողական ժողավի» ժամանակ կրկին խոսել է հեռավար կրթության մասին, ինչպես նաև հորդորել աշակերտներին մնալ տանը և հաճախ ձեռքերը լվանալ օճառով:
«Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին հեռավար կրթության հետ կապված անհատներ, ինչ-որ կազմակերպություններ ծառայություններ են վճարովի առաջարկում: Հետեւեք այն հղումներին, որոնք կան իմ նշած կայքում եւ եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում եմ, դիմեք մեզ, մենք այդ հարթակների մասին տեղեկատվությունը կտեղադրենք մեր կայքում եւ այնտեղից կօգտվեք»,-ասաց նախարարը:
Նախարարը հայտնեց, որ այս ընթացքում տանը մնալը արձակուրդ չէ երեխաների համար. «Դրա համար պետք չէ էքսկուրսիաներ տանել, հետեւեք, որ բակերում ձեր երեխաները խմբերով չհավաքվեն, այլ կապ պահպանեք դպրոցի, ձեր ուսուցիչների հետ, որ դասապրոցեսը հեռավար վարման տարբեր միջոցներով տեղի ունենա»:
Արայիկ Հարությունյանը խոսել է նաև Հանրային հեռուսաստեսությամբ հեռարձակվող դասերից, որոնք ըստ Արայիկ Հարությունյանի, դուր են եկել ոչ միայն աշակերտներին, այլև ծնողներին ու տատիկ-պապիկներին:
Անդրադառնալով Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող դասերին՝ նախարարը խոսել է նաև այն մտահոգության մասին, ըստ որի՝ անընդհատ համակարգչի առաջ նստելը առողջական խնդիր կարող է առաջացնել: Այդ ենթատեքստում նախարարը տեղեկացրել է, որ օնլայն դասերի ժամանակ լինելու են նաև ֆիզկուլտուրայի ընդմիջումներ:
Արայիկ Հարությունյանը նաև հիշեցրել է, որ այսօր՝ ժամը 19:00-ին, երեխաների համար կկարդա Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանիկը»:
‼️ Ծնողական ժողով , ՈՒՂԻՂ
Опубликовано Arayik Harutyunyan Воскресенье, 22 марта 2020 г.