Գեղարքունիքի մարզում մայիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 21.00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին Երանոս գյուղի վարչական տարածքում բախվել են ГАЗ 24 մակնիշի 13 LL 696 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 340 DF 499 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan․com-ը։
2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, որոնցից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ըստ Shamshyan. com, զոհվածը Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ավագ տեսուչ Գոռ Զաքարյանն է: