Գյումրիում հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի դի, հաղորդում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում և այս պահին քննարկվում է դեպքով Շիրակի մարզի քննչական վարչությո՞ւնն է զբաղվելու, թե՞ ռազմաբազայի ներկայացուցիչները:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ: