Կորոնավիրուսով վարակակիր տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել Կոտայքի մարզում: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից:
Կայքի տեղեկություններով՝ «Ջիմ Բեյ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Վթարի պատճառը եղել է ճանապարհին գոյացած հոսող ջուրն ու թափված ավազը, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում: