Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է քառահարկ պանելային շենքը։
ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։
Դեպքի վայրում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառումը։
Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։
Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։