Շենքի մյուս հատվածի փլուզման վտանգ այս պահին չկա, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով բնակիչները տարհանվել են։ Դեպքի վայրում գտվող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Շարունակվում են որոնողական աշխատանքները՝ պայթյունի հետեւանքով փլուզված շենքի փլատակների տակ մնացած 3-րդ քաղաքացուն փրկելու համար»,- ասել է նա։
Ցոլակյանը նշել է նաև, որ նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել 2-րդ հարկում։
«Քննչական վարչությունն ու մեր հետաքննիչները միասին պարզում են պայթյունի վերջնական պատճառը»,- հավելել է նա։